Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր քաղաքը».Բավական չէ՞ մսխեք Երևանի բյուջեն

Հասարակություն
96f56da9f26c40f076b71f302e1e6389

Այս օերերին Երևանում մեծ թափով ընթանում են կենտրոնական փողոցների վերաասֆալտապատման աշխատանքներ: Թեև այդ փողոցների նախնական վիճակն ամենևին էլ անբարեկարգ չէ, Երևանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար՝ այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է: 

Սույն թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկա՝ Honda մակնիշի հսկայական մի էքսկավատոր, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այնփորեց այդբակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում:

Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները և այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաև վնասեցին տարածքի ասֆալտե ծածկույթը և ոռոգման խողովակները, ինչի հետևանքով ողողվեցին հարևան շենքի նկուղները: Արդեն մոտ մեկ շաբաթբակը նույնվիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները:

Իհարկե, սա մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չէ: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում և տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:

Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանել, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը և ով է պատասխանատու:

Արդյո՞ք նույն քաղաքային բյուջեում «միջոցներ չկան» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն