A
A
Նոր ջերմոցային տնտեսություն՝ Ջրվեժում
Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ «Բիո Գրուպ» ընկերությունը 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ստացել է մաքսային հետաձգված վճարման արտոնություն՝ մինչև 2016թ. օգոստոսի 15-ը։
Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել մոտ 10.7 հազար քառ. մետր մակերեսով ջերմոցային տնտեսություն.«Լոլիկ և վարունգ է աճեցնելու։ Աշխատատեղերը շուրջ 20-ն են, աշխատավարձը տարիների ընթացքում աճելու է»։
Կառավարության նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։