Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողոցում ապրելը ավելի ապահով ա» (տեսանյութ)

Հասարակություն
18d3f6e98f16706701cc4b0df8b5fb55

Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքում բնակվող երեխաների համար Կառավրության դիմաց ավելի ապահով է, քան սեփական բակում:

Այսօր Սիսակյան 3 փողոցի բնակիչները կառավարության դիմաց էին; Մեկ անգամ եւս հիշեցնելու, որ, որ իրենք բնակվում են 4-րդ կարգի վթարային շենքում: Նրանք դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն ոչ մի լուծում:

Շենքում բացակայում են նաև կենցաղային և կոմունալ տարրական պայմանները:

Բնակիչները դժգոհ են հատկապես Երևանի քաղաքապետարանից. ասում են՝ խնդիրները լուծելու փոխարեն, ավելացնում է:

Այսօր Կառավարությունից բնակիչներին ընդունեց քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա արգելեց հանդիպումը լուսաբանել:

Հանդիպումից հետո բնակիչները հայտնեցին, որ իրենց խոստացել են օգոստոսի 27-ին պատասխանել բարձրացրած հարցերին, իսկ մինչև պատասխանը նրանք քննարակում են կառավարության մոտ՝ հենց փողոցում ապրելու հարցը. «Այստեղ՝ փողոցում ապրելը ավելի ապահով ա, քանց մեր տներում»,- նշում են նրանք:

 

Մանրամասները՝ տեսանյութում: