Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտերնետը՝ աղե՞տ (տեսանյութ)

Հասարակություն
8c224ad0ebd6051db605d921dd1772c9

Ինտերնետը մարդուն սոցիալական հաշմանդամ դարձնելու շատ լավ ճանապարհ է. Կարինե Նալչաջյան

Համացանցն այսօր ներթափանցել է գրեթե բոլորի կյանք: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մարդիկ ինտերնետի միջոցով աշխատում են, առքուվաճառք իրականացնում, անգամ ամուսնանում:

- Եթե մի 10-15 տարի առաջ ինտերնետը փոխում էր այն մարդկանց կյանքը, ովքեր ինտերնետում շատ էին նստում, ապա այսօր ինտերնետը փոխում ա անգամ նրանց կյանքը, ովքեր ինտերնետում բացարձակապես չկան, - նշում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:

Բոլոր դրական կողմերով հանդերձ` ինտերնետը նաև իր բացասական հետևանքները կարող է ունենալ՝ զգուշացնում են ոլորտի ներկայացուցիչները, հատկապես այն մարդկանց համար, ովքեր հակված են կախվածություններ ձեռք բերել: Ինտերնետից կախվածությունը ժամանկի ընթացքում մարդուն կտրում է իրական կյանքից:

- Սա սոցիալական հաշմանդամ դարձնելու շատ լավ ճանապարհ է, - ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Ըստ մասնագետի՝ ինտերնետից ավելի արագ կախվածություն են ձեռք բերում հատկապես դեռահասներն ու երեխանները;

Մանրամասները՝ տեսանյութում: