Նույն սերնդի արվեստը՝ ափսեներով (տեսանյութ)
Մեկ ափսեն դարձավ մի ամբողջ հավաքածուի հիմք։ Մշակութաբան, գրող, հրապարակախոս Ռուբեն Անգալադյանն ասում է, եթե գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի աշխատանքը դարձավ իր հավաքածուի առաջնեկը, ապա ինքը՝ 2003թ մի ուղղության հիմնադիր։
10 տարվա ընթացքում հավաքածուն հարստացել է եւ զարդարում է Ռուբեն Անգալադյանի տան պատերը։
Կոլեկցիոներությամբ զբաղվելը Ռուբեն Անգալադյանի համար անձի գոյության տեսակ է, չափազանց բարդ եւ մտավոր հագեցած աշխատանք: Ըստ նրա՝ դրա համար ցանկություն եւ փող ունենալը քիչ է: Իր հավաքածուները ստեղծելիս՝ նա առաջնորդվում է համոզումով, որ հաճախ կոլեկցիոներն ինքն է այս կամ այն առարկայից ստեղծում իր հավաքածուն` այն դարձնելով ոչ միայն հանրահայտ, այլեւ նյութական արժեք ունեցող:
Նկարազարդ ափսեների այս հավաքածուն յուրօրինակ է նրանով, որ ներկայացնում է նույն ժամանակաշրջանում ապրողների արվեստը։ Այս հավաքածուով հետաքրվել են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եւ չի բացառվում, որ այն հաջորդ տարի ներկայացվի այնտեղ։
Մանրամասները տեսանյութում.