Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԱԿ-ն ընդդեմ քաղաքապետարանի

Հասարակություն
ac9139b4f66f621cc2b004ee6fa2ba98

2013 թ.-ի օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի եւ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանի:

Վերջիններս չէին տրամադրել ԻԱԿ-ի` 2013 թ.-ի հուլիսի 19-ի եւ 26-ի հարցումներով խնդրվող` Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն եւ այլն) պատճենը:

ԻԱԿ-ը դատարանին խնդրել է պարտավորեցնել պատասխանողներին տրամադրել Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը, ինչպես նաեւ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության` յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն