Անհապաղ դադարեցնել շինարարությունը Կոմիտաս 5-ում
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտաս 5-ի բակից: Շինարարությունը անօրինական է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին:
Կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը որոշել են յուրացնել առանց այդ էլ սակավ կանաչ գոտիներ ունեցող Արաբկիրի վարչական շրջանը: Արաբկիրի ՀՀԿ-ական ղեկավարը վաճառում է մայթերն ու կանաչ գոտիները` Կասյան, Գյուլբեկյան փողոցներում, Բարեկամության խաչմերուկում: Սրանք հակասոցիալական կառավարման մի մասն են, ինչի արդյունքում երևանցիներն արդեն շնչահեղձ են լինում սեփական քաղաքում:
Կոչ ենք անում բոլոր երևանցիներին միանալ Կոմիտաս 5-ի քաղաքացիների դիմադրությանը` ընդդեմ պաշտոնյաների անօրինական գործողությունների և հանրային ունեցվածքի յուրացման:
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն