Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի ֆեյսբուքյան գրառումը

Հասարակություն
a9365201dc638c74045dfb5157510ce6

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է տեղադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան օրվա կապակցությամբ


«Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ 

Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն-եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։ 

Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում։»