Շինարարական հրապարակները լքված են ու դատարկ
Շուտով կլրանա 1 տարին, ինչ կանգ է առել երկրաշարժից անօթևան ընտանիքների համար իրականացվող բնակարանային շինարարությունը ինչպես Գյումրի քաղաքում, այնպես էլ գյուղական համայնքներում:
Վերջին շրջանում իշխանությունների կողմից պարբերաբար տրվող այն հավաստիացումները, թե «էս է, էս է՝ շինարարությունը վերսկսվելու է», այդպես էլ իրականություն չեն դառնում:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր հերթական անգամ այցելեցին Ախուրյան համայնքի և Գյումրու Մուշ-2-2 նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող շինարարական հրապարակներ՝ իրավիճակին ծանոթանալու և լուսանկարահանելու նպատակով: Ցավոք, Գյումրու շինարարական հրապարակում նույնիսկ խոստացված հիմնային աշխատանքները չէին իրականացվել: Շինհրապարակն ամայի էր և լքված:
Իսկ Ախուրյանում դեռ նախորդ տարի շինարարության դադարեցման պահից որևէ նոր բան չէր ավելացել: Ախուրյանում, լավ է, կիսակառույց բազմահարկերը գոնե պահակների հսկողության տակ էին, որոնք, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:
Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» բնակարանաշինության ընթացքի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով դեռ երկու ամիս առաջ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Մեր դիմումին և ստացված պատասխանին կարող եք ծանոթանալ, սեղմելով հետևյալ հղումը` http://shirakcentre.org/hy/-/20268-shirak-centre-ngo