A
A
Կոմիտաս 5 շենքի բնակիչները կենդանի պատ են կազմել (տեսանյութ)
Կոմիտաս 5 շենքի բնակիչները շարունակում են պայքարել իրենց բակում նոր շենքի կառուցման դեմ: Այսօր բնակիչներին են միացել արագ արձագանքման ակտիվիստները, ովքեր մտել էին շինհրապարակ, որպեսզի դադարեցնեն շինարարությունը:
Ոստիկանները քիչ առաջ շինհրապարակից բռնի ուժով դուրս բերեցին ակտիվիստներից Տիգրան Խզմալյանին: Չնայած բնակիչները փորձեցին խանգարել ոստիկաններին `փակելով վերջիններիս ճանապարհը, սակայն նրանց դա չհաջողվեց: Ոստիկանները Տիգրան Խզմալյանին նստեցրին ոստիկանական մեքենա և տարան բաժանմունք:
Արդյունքում բնակիչների փորձը վերածվեց հրմշտոցի և բախման:Նրանից ոմանք անգամ տուժեցին:
Այս պահին Կոմիտաս 5 հարակից շենքի բնակիչները դուրս են եկել Կոմիտասի պողոտա, կենդանի պատ են կազմել, որպեսզի թույլ չտան ոստիկաններին տանել այլ ակտիվիստների: