Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչքանո՞վ է պաշտպանված աշխատողը Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
ff58b52a4118157037e89262e14b78dd

Ինչքանո՞վ է պաշտպանված աշխատողը Հայաստանում։ Ի՞նչ դեր է խաղում աշխատանքային պայմանագիրը գործատուի և աշխատողի հարաբերություններում:Երևանցիների կարծիքն այսպիսին է.

«Ոչ մի ձևի էլ պաշտպանված չէ»:

«Աշխատանքային պայմանագիրը կարող են լուծարել միակողմանի, ամեն տեսակ ճնշումներ կարող են գործադրել»:

«Շատ քիչ է պաշտպանված: Աշխատաշուկան այնպես է, որ ավելի շատ թելադրում են գործատուները, քան աշխատողները»:

«ՉԻ պաշտպանվում»:

«Պաշտպանվում է գործատուի օգտին, քանց աշխատողի»:

«Ես չեմ կարող ասել պաշտպանված է, թե ոչ, ես իմ պայմանագրի կետերով, աշխատավարձի ոլորտում, բոլոր գործողությունները կատարվում են»:

Ինչո՞վ է պայմանավորված աշխատանքային շուկայում այսպիսի իրավահարաբերությունների առկայությունը:

«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանի կարծիքով. Եթե աշխատանքային այլընտրանք չկա , մարդու իրավունքները արդեն իսկ վտանգված են: Ամեն ինչը այնպես է ստեղծված, բոլոր նախադրյալները կան, որպեսզի մարդու իրավունքները խախտված լինեն աշխատանքային առումով:

Կարեն Թումանյանը գտնում է, որ աշխատողների իրավունքների պաշտպանությունը առաջին հերթին պետք է սկսվի մի պարզ գործողությունից, որը Հայաստանում որոշ դեպքերում իսպառ բացակայում Է:

«Եթե աշխատողը գրանցված չէ, ապա խոսել աշխատանքային հարաբերությունների մասին , գործատու և աշխատող անիմաստ է»:

Նա նաև գտնում է, որ որոշ դեպքերում աշխատանքային հարաբերությունները վերահսկող պետական կառույցները այնքան էլ հետևողական չեն՝ աշխատողի խախտված իրավունքների պաշտպանության խնդրում:

«Ամեն ինչի բացը սկսվում է ընտրովի ստուգումներից, ամբողջ ճակատով չի ստուգվում, չի վերահսկվում: Հիմնվում են բողոքների վրա, սակայն հիմնվել այսօր բողոքների վրա դա սխալ է»:


2012թ. աշխատանքի պետական տեսչությունն 828 քաղաքացուց ստացել է 543 դիմում-բողոք։

Այդ ընթացքում բավարարվել է 574 դիմումատուի խախտված աշխատանքային իրավունքը, որի արդյունքում հօգուտ նրանց վերականգնվել է մոտ 50 մլն դրամի չվճարված աշխատավարձ։