A
A
Բերման է ենթարկվել Տիգրան Խզմալյանը
Մեկ ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեից ոստիկանությունը բերման է ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Տիգրան Խզմալյանը բնակիչների և Նախախորհրդարանի մի քանի անդամների ու աջակիցների հետ միասին մասնակցում էր այդ հասցեում կատարվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու պայքարին:
Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը