Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշավանը կտրել է երակները

Հասարակություն
26d57bd68edc14ff0706391ecd56b4f1

Կոմիտաս 5 հասցեի շինհրապարակում, հարակից շենքերի բնակիչներն ու քաղաքացիական ակտիվիստներ շարունակում են պայքարել, որպեսզի դադարեցվի տարածքի շինարարությունը։

Քիչ առաջ շինհրապարակում գտնվող ակտիվիստ Անուշավանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Բնակիչների փոխանցմամբ նա կտրել է երակները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա կանգնել էր շինհրապարակի բարձր հետում ու սպառնում էր նետվել փոսը, եթե շինհրապարակից չհանեն շինտեխնիկան։

Այս պահին շինարարությունը Կոմիտաս 5 հասցեում դադարեցված է։