Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կներկրվի ցորենի 420 տոննա սուպեր էլիտային սերմ

Պաշտոնական
85b9b2a1862f8e71b6f872f7f0aaf97a

ՀՀ կառավարության որոշմամբ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման նպատակով նախատեսվում է ներկրել աշնանացան ցորենի 420 տոննա սուպեր էլիտային և 20 տոննա էլիտային սերմեր: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը հանրապետության առաջատար փորձագետների հետ օգոստոսի 10-25-ը գտնվում էին ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասում, որպեսզի տեղում ստուգեն սերմացուի որակական բոլոր հատկանիշները:

Ռուսաստանի Դաշնություն մեկնած անկախ փորձագետները տեղում իրականացրել են սուպեր էլիտային 8 և էլիտային 4 սորտերի զննում, ստուգել դրանց համապատասխանությունն ըստ ՀՀ կառավարության ներկայացրած բոլոր չափորոշիչների՝ զտում, ախտահանում, ակտերի և հավաստագրերի առկայություն: 

Հանձնաժողովն ընտրողաբար նաև կշռել է սերմացուի պարկերը, ճշտել պարկերի մաքուր քաշը: Օրվա օպերատիվ տվյալով` 320 տոննա սերմացուն բաշխվել է մարզերին, 100 տոննան արդեն Հայաստան է ներկրված, իսկ վերջին խմբաքանակը ճանապարհին է և մինչև սեպտեմբերի մեկը կբաժանվի գյուղացիական տնտեսություններին:


ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին