Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղալիքները վտանգավոր են (տեսանյութ)

Հասարակություն
a730a7cba3e8fe7d8d4dfcc60336d851

Առաջին հայացքից հրապուրիչ այս տիկնիկները պարզվում է վտանգավոր են երեխաների համար: Դրանք ծանր քիմիական տարրեր են պարունակում՝ սնդիկ, մկնդեղ, կապար, եւ քրոմ։ Բացահայտումը կատարել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ -ն՝ Երևանի տարբեր տաղավարներից և խանութներից գնելով 68 խաղալիք: «20 տոկոսը պարունակել են գոնե մեկ, երկու ծանր մետաղ» ,- ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը:

Փորձագետի խոսքով՝ թունավոր նյութեր պարունակող խաղալիքների մեծ մասը ներկրված են եղել Չինաստանից։ Վտանգավոր նյութեր պարունակել են Տեղական արտադրության մի քանի խաղալիք: «Շուկաներից գնված խաղալիքներում է հիմնականում ծանր մետաղներ գտնվել»,- հավելեց Սիմոնյանը:

Մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը զգուշացնում է, որ մանկական խաղալիքներում առկա տոկսիկ նյութերը կարող են նույնիսկ թունավորում առաջացնել։ Խաղալիքի հետ երկարատև շփման ընթացքում, կուտակումներ են առաջացնում երեխաների օրգանիզմում, որն էլ մի շարք հիվանդությունների սկիզբ է դառնում:«Ազդում է ոչ միայն օրգան համակարգի վրա, այլ իմունային համակարգն Է ընկճում, արյունաստեղ համակարգի վրա է ազդում» ,- ասաց մանկաբույժը:

Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը դժվարացավ միանշանակ ասել՝ այսօր վաճառքում կան երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ, թե ոչ։ Վստահեցնում է՝ բացահայտումների դեպքում նման խաղալիքների վաճառքը կասեցվում է:«Անցյալ տարի եղել է 1 դեպք, պարզվեց չեն համապատասխանում ստանդարտներին»- տեղեկացրեց Խալիկյանը:

Վտանգավոր խաղալիքներից խուսափելու համար փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ծնողներին խորհուրդ է տալիս խաղալիքներ գնել միայն այն խանութներից, որոնք ունեն անվտանգության հավաստագիր: «Խաղալիքի վրա կա այս նշանը, նշանակում է եվրոպական ստանդարտներին համապատասխան է արտադրվել և անվտանգ է»,- զգուշացրեց փորձագետը:

Հայ մայրիկներից շատերը գիտեն, անվտանգության հավաստագիր չունեցող խաղալիքը կարող է անդառնալի հետեւանքները ունենալ երեխայի համար, սակայն խոստովանում են, որ որակյալ խաղալիքները ոչ բոլորին են հասանելի:«Մի հատ ենք գնում, լավն ենք գնում»,- ասաց մայրիկներից մեկը: