Քննարկում Մեդիա կենտրոնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 27-ին` ժամը 12:00-ին , «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում՝ Կոմիտասի 5 հասցեում բազմահարկ շենքի շինարարության դեմ պայքարողների և ոստիկանության միջև բախումների ու Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի թանկացման դեմ պայքարող եւ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հրաժարականը պահանջող ակտիվիստների վրա կատարված հարձակումների վերաբերյալ:
Քննարկմանը ընթացում անդրադաձ կարվի նաև «Արմենիա թուդեյ» տեղեկատվական-վերլուծական գործակալության եւ կայքի խմբագիր, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հետ տեղի ունեցածին: Վերջինիս ոստիկանները բերման էին ենթարկվել Կոմիտասի 5 հասցեից և ծեծել, իսկ այնուհետև Կիվիրյանի դեմ քրեական գործ հարուցել իշխանության ներկայացուցչի դեմ բռնության հոդվածով:
Քննարկմանը մասնակցելու են քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ: Մասնակցելու է նաեւ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Մասնակիցներ են հրավիրվել նաև ՀՀ ոստիկանությունից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: