Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահար Գավառում

Հասարակություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

Օգոստոսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գավառի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21093»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Նռնակ`առանց պայթուցիչի


Օգոստոսի 26-ին, ժամը 20.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Ավանի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի միջանցքի վերելակի ձախ հատվածում` խողովակաշարի մոտ, նռնականման իր կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակ`առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 


Վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին


Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Ճամբարակ-Շորժա ճանապարհին


Օգոստոսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Շորժա ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Ռուսլան Ջառահյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: