Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արայիկ Պետրոսյանը` փոքրատառով գրվող երևույթ» (տեսանյութ)

Հասարակություն
6b6e257be2e2ca5f4af1d8d96caf4bad

Արայիկ Պետրոսյան անունը դառնում է փոքրատառով գրվող մի երևույթ»,- լրագրողների հետ հանդիպմանը, նկատի ունենալով Արաբկիր համայնքի փոխոստիկանապետին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, նա նաև անդրադարձավ օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում ոստիկանների և քաղաքացիների բախմանը` դատապարտելով ոստիկանների արարքները. «Որևէ մի պետական մարմնում տեղ չունեցող անձիք հայտնվել են այն մարմնում, որը ամենաշատն է առնչվում էքստրիմալ վիճակ ունեցող քաղաքացիների հետ»,- նշեց տիկին Ալավերդյանը:

Հանդիպման մյուս մասնակիցները ակտիվիստներ՝ Շողիկ Մելքոնյանն ու Տաթև Մայիլյանը, հայտարարեցին, որ Արաբկիրի փոխոստիկանապետը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել իրենց հասցեին:

Նրանք նաև կոչ արեցին բոլոր մյուս անձանց, ովքեր տուժել են Արայիկ Պետրոսյանի և մյուս ոստիկանների վարքագծից, բարձրաձայնել այդ մասին: