Վաճառում է բնակարանը` վարկերը փակելու նպատակով (տեսանյութ)
Գյումրու բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն:
Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Թաթարյանների ընտանիքի ապրելակերպին ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու նպատակով օրերս այցելեցին նրանց:
Ընտանիքի մայրը պատմեց, որ անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վիրահատվել է և վճարումները կատարելու նպատակով Գյումրու տարբեր բանկերից վարկով գումարներ է վերցրել:
Հիմա էլ, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, այդ վարկերը մարելու համար հարկադրված վաճառում են բնակարանը: Ներկայացվող տեսանյութում ընտանիքի մայրը պատմում է իրենց դժվար ապրելակերպի մասին: