Վախկոտության եւ համարձակության սահմանը (տեսանյութ)
Ինչո՞ւ է լռում արվեստագետը, երբ հասարակությունը սպասում է նրա խոսքին։ Գրաքննությունը պաշտոնապես արգելած երկրում այդ լռությունը ինքնագրաքննության է նմանվում։
«Արվեստագետի խոսքը չի ընկալվում այլախոհություն, կա անտարբեր վերաբերմունք»,-ասում է թատերագետ Լեւոն Մութաֆյանը։
Նա լռությունը տարբերակում է՝ ըստ մարդկային տեսակի։ Առաջինը մարդիկ են , ովքեր որեւիցե ժամանակաշրջանում չեն արտահայտել իրենց վերաբերմունքը։ Երկրոդ խմբում մարդիկ են,ովքեր ունեն որոշակի վախեր արտահայտվելու։ Երրորդ խմբի չարտահայտվելու պատճառը հիասթափությունն է։
Մշակութաբան Ռուբեն Անգալադյանը զգացել է գրաքննության համը։ 13 տարի խորհրդային գլավլիտը տպարան չի ուղարկել նրա գիրքը։ Այն, ի վերջո, տպագրվել է 1987թ-ին՝ գրողի պնդմամբ, առանց իր կողմից մեկ տող անգամ փոխելու։
«Մեր արվեստում ինքնացենզուրա գոյության չունի, կա դուր գալու մոմենտը, որ դուրս գան ասպարեզ»,- ասում է նա։
Արվեստագետը որոշակի մշակույթի կրող է։ Ըստ Ռուբեն Անգալադյանի՝ այդ մշակույթը ենթագիտակցորեն արգելում կամ թույլատրում է ստեղծագործողին՝ այս կերպ դառնալով նրա արվեստի մի մասը։
«Եթե վախկոտ է հեղինակը եւ կասկածամիտ, ունի ինչ-որ խելացի միտք եւ մտածում է արտահայտի, թե չարտահայտի, սա բացասական է։ Այնպես բացական է այն տիպի հեղինակը, որը գժի պես ուզում է մեկին կպնի ու չգիտի ինչ պետք է անի».-շարունակում է մշակութաբանը։
Ռուբեն Անգալադյանը հիշեցնում է, որ աշխարհում օրեցօր փոքրանում են միջազգային հռչակ ձեռք բերելու հնարավորությունները։