A
A
Օսիպյանը ոստիկանի պահվածքի մասին (տեսանյութ)
Համաձայն չեմ այն կարծքի հետ, որ ոստիկանները գործել են օրենքից դուրս Կոմիտաս 5 հասցեում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասացԵրեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպերին եւ ոստիկանների պահվածքին։
Անդրադառնալով ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին՝ Վ. Օսիպյանը նշեց, որ ոստիկանի պնդմամբ ինքը նման բան չի արել: Վ. Օսիպյանի խոսքով` այդ պահին փորձել են ոստիկանի ուսադիրները պոկել եւ նա էլ առաջ է եկել, դա էլ պատճառ է դարձել այդպիսի խոսակցությունների համար: