Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Պասանաուրի գյուղի մոտակայքում

Հասարակություն
a149b1e0e39e98d6ee1a3af480eb11ca

Օգոստոսի 28-ին, ժամը 10.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ինֆորմացիոն կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.50-ի սահմաններում Դուշեցի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. <<Հոնդա>> մակնիշի 31 OV 114 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը:

ՃՏՊ-ի հետևանքով տուժել են 1953 թ. ծնված Վ. Մ.-ն և 1957 թ. ծնված Վ. Մ.-ն:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատում են բավարար:

 

Այրվել է սկապիոգրաֆիայի սարքավորում


Օգոստոսի 28-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակ փողոցի թիվ 5 հասցեում` «Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության Գ.Հ.Ի-ում» այրվում է բժշկական սարքավորում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հիվանդասենյակում այրվել է սկապիոգրաֆիայի սարքավորում:


Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Օգոստոսի 27-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին:

Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցում այրվել է 7000 քմ չոր խոտ և թփուտներ, Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում՝ 8000 քմ, Երևան - Սևան ավտոճանապարհին՝ 1 հա բուսածածկ տարածք, Հանրապետության նրբանցքում` 100քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 2-րդ փողոցում` 5000քմ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում` 500քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Հրդեհ` տանը


Օգոստոսի 28-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին:

Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ: