Երբ որոշում կայացնողը Եվրադատարանը չի (տեսանյութ)
Ո՞վ է մեր երկրում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումների իրականացման պատասխանատուն։
Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանն առնչվող Օրհուսի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2001թ մայիսի 14-ին։ Ընդունելով այս փաստաթուղթը՝ Հայաստանի կառավարությունը ճանաչել է հասարակայնության իրավունքը՝ մասնակցելու էկոլոգիական քաղաքականության մշակմանը և իրականացմանը։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կազմում գործող՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն լսել է հայ բնապահպանների հայցերը Դալմայի այգիների, Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված։ Բնապահպանները պնդում են, որ այդ որոշումներից հետո Հայաստանի կառվարությունը որեւէ քայլ չի արվել։ Մասնավորապես բնապահպանական կազմակերպությունները պահանջում են, որ դատական վարույթ ընդունվեն իրենց այն հայցերը, որոնք վիճարկում են վարչական մարմինների կայացրած շրջակա միջավայրին առնչվող որոշումները, գործողությունները կամ անգործությունը:
Մանրամասները` տեսանյութում: