A
A
Ուստարին սկսվեց բողոքի ակցիայով (տեսանյութ)
Մի խումբ ուսանողներ ի դեմս «Նիկոլ Աղբալյան» ուսումնական միության այսօր ուստարվա առաջին օրը սկսեցին բողոքի ակցիայով: Բողոքի ակցիան սկսվեց Երևանի Ճարտարագիտական համալսրանի մոտից, որից հետո մասնակիցները անցան այն բոլոր ԲՈՒՀ-երի մոտով, որոնք բարձրացրել էին ուսումնական վարձերը:
Ակցիայի մասնակիցները, թվով մոտ 50 հոգի, կոչ էին անում ուսոնողներին միանալ իրենց, պայքարել անօրինական թանկացումների դեմ:
Այս պահին նրանք գտնվում են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են հանդիպում Տիգրան Սարգսյանի հետ` վանկարկելով «Վարչապետ պատասխան տուր», «Տիգրան խաբեբա»:
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ չեն հեռանա, մինչև պատասխան չստանան: Այս պահի դրությամբ նրանց դեռ ոչ ոք չի մոտեցել: