Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ցուցանիշը բարձր է (տեսանյութ)

Հասարակություն
a4f966e3c060f739de50d505c3274147

«Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում ամփոփվեցին ԱլԳ 6 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում մամուլի ազատությունը ստուգելու նպատակով անցկացված ուսումնասիրությունների՝ գարնան 3 ամիսների արդյունքները։ Ծրագիրն իրականացվել է Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուզ-Ուկրաինայի» կողմից։

Ուսումնասիրությունների արդյունքում Վրաստանը, որի ինդեքսը գնահատվել է 6, հայտնվել է առաջին տեղում։ Նրան հաջորդում են Մոլդովան՝ 5 և Հայաստանն ու Ուկրաինան 4-ական ինդեքսով (Հայաստանն առաջ է անցել Ուկրաինայից որոշ լրացուցիչ ցուցանիշներով)։ Հետնապահներն են Ադրբեջանը՝ 3 և Բելառուսը՝ 2 ինդեքսով։


Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պարզաբանեց այս ցուցանիշների պատճառները։


Մանրամասները՝ տեսանյութում։