Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահվան ելքով պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին

Հասարակություն
18b164a0e32645203af8d88344850de8

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը պարզվում է) տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

 

Բախվել են 3 ավտոմեքենա


Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.45-ին, Երևանի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: