Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանքը` խափանման միջոց (տեսանյութ)

Հասարակություն

Դատարանի որոշմամբ նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանն այսօր երկու ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է Կոմիտաս 5 հասցեի շինարարության դեմ ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Փաստաբանը անհիմն է համարում մեղադրանքը, թե Դմիտրին օգոստոսի 24-ին հարվածել է ոստիկան Արման Հակոբյանին։ Լուսինե Սահակյան հիշեցնում է, տուժող ոստիկան Արման Հակոբյանը այդ օրը կարգադրել է ավտոմեքենան քշել Կոմիտաս պողոտան փակած ակտիվիստների վրա;