Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթեր. «Ցուցարարն ընդդեմ ոստիկանության»

Հասարակություն
0509a7c515e301cf57c5cccbb2434ce1

Սեպտեմբերի 4-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի մամուլի ասուլիս` «Ցուցարարն ընդդեմ ոստիկանության» դատական գործընթացի նախադեպային ավարտի մասին:

Դատարանը հաստատել է, որ խախտվել է Լևոն Բարսեղյանի խոսքի, տեղաշարժվելու, ինչպես նաև հավաքների մասնակցելու իրավունքը:

Կքննարկվեն նաև վերջերս ոստիկանություն-քաղաքացիներ բախումների հետևանքով դատական գործընթացներ սկսելու հնարավորությունները:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և դատարանում նրա ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

2011թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանությունը Երևանում՝ Սարյանի արձանի մոտից, բերման էր ենթարկել Բարսեղյանին, երբ վերջինս մասնակցում էր Հանրապետության հրապարակում միևնույն ժամանակ անցկացվող, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքերթում օտար պետությունների զորքերի, զինանշանների ու դրոշների առկայության դեմ բողոքի ակցիային:

Ոստիկանները Բարսեղյանին և ակցիայի ևս մեկ մասնակցի տարել էին Կենտրոնի բաժին, 3 ժամ պահել ու շքերթի ավարտից հետո բաց թողել: Մեկ ու կես տարի տևած դատավարությունից հետո դատարանն ընդունել է, որ խախտվել է Լևոն Բարսեղյանի խոսքի, տեղաշարժվելու, ինչպես նաև հավաքների մասնակցելու իրավունքը: