Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

Պաշտոնական
32810ba8d10f2189a947fb87a125a4af

Ս.թ սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, դոցենտ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու` նույն համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանը:

Արամ Մուրադյանը վերոնշյալ համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտում քաղաքացի <<Խ>>-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք: 

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն