Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)

Հասարակություն
9743ac303ce7e4d8e58cc9b489f863d6

Այսօր Նախագահականի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 11 հոգու բերման էին ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին:

Ակցիայի մասնակիցներին սատարելու համար այստեղ էին հավաքվել մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում էր նաև Արգիշտի Կիվիրյանը: Սկզբում նրան մոտեցան քաղաքացիական համազգեստով ոստիկաններ և հրավիրեցին ոստիկանության բաժին, Կիվիրյանը մերժեց` պահանջելով ծանուցագիր: 10-15 րոպե անց մոտեցան ոստիկանները ծանուցագրով, սակայն Կիվիրյանը կրկին մերժեց` պատճառաբանելով, որ ժամն անցել է:Քաղաքացիական համազգեստով ոստիկաններին այս պատասխանը չբավարարեց և նրանք բռնի ուժով բերման ենթարկեցին Արգիշտի Կիվիրյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: