Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնում է զինված պայքարն ընդդեմ Սերժ Սարգսյանի (տեսանյութ)

Հասարակություն
83791505d579ad4d5db1a3923f3ae779

Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում կարող է հասունացնել զինված ապստամբություն։ «Այլ տարբերակ չկա, քան զինված պայքարը, ֆիդայական շարժումներն էդպես են եղել»,-նախագահի նստավայրի մոտ ասում էր ակտիվիստ Գեմաֆին Գասպարյանը։ «Եթե ոչ մի հնարավորություն չթողեն փակուղուց դուրս գալու, մնում ա կազմակերպվել եւ պայքարել զինված միջոցներով նվաճողների դեմ»,-նրան երկրորդում է գրող Սարգիս Հովսեփյանը։

Նախագահի նստավայրում հավաքվածներն ասում են, որ Սերժ Սարգսյանը դեռ պատասխան կտա իր հայտարարության համար։ «Մեզ չդրդեք մեր իրավունքները պաշտպանենք այլ մեթոդներով»,-սպառնում է «Ժառանգության» ներկայացուցիչ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը։

Գրականագետ Վահրամ Դանիելյանը ենթադրում է, թե ինչքան ծանր է եղել պարոն Սարգսյանի համար մաքսային միությանը միանալու մասին որոշում կայացնելը. «Երեւի ինքն էլ ա ուզում հրաժարական տալ»։ «Եթե նա հրաժարական տալու լիներ, նա չէր ստորագրի էդ բանը, չէ՞»,-հակադարձում է մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը։Լրագրող Լեւոն Բարսեղյանը վիրավորված է, որ Հայաստանում ոչ մեկին տեղյակ չեն պահել անկախությունը ոչնչացնող այդպիսի որոշման համար. «Տո ես ջհանդամ, ես Սերժ Սարգսյանի լսողը չեմ, ինքը հանրությանը չի ասել»։

Գեղեցկուհի Թագուհի Մինասյանը վիրավորվել է եւ կանխատեսում է, որ Մաքսային միություն մտնելը կակտիվացնի Եվրոպա արտագաղթողների հոսքը. «Եթե էսօր էստեղ էսքան երիտասարդություն ա հավաքվել, էդ նշանակում ա, որ մեծ մասը եվրաինտեգրման կողմ է»։Պարույր Հայրիկյանը միակն էր նախագահի նստավայրի մոտ հավաքվածներից, ով չէր դատապարտում Սերժ Սարգսյանին

«Կարող է էդ հայտարարությունը եղել է նրա համար, որ մենք էստեղ բուռն ընդվզենք, որ ինքն էլ ասի՝ գիտե՞ք ես էդպես էի կարծում, բայց իմ ժողովուրդն այլ բան է ուզում»,-Սերժ Սարգսյանի օգտին խոսում է ԱԻՄ առաջնորդը։Իսկ նախագահի նստավայրի մոտ հավաքվածների

Ակտիվիստների ընդվզումը նախագահի շենքի հենց դիմաց բուռն էր, հակազդեցությունը՝ նույնպես։ Հայ ոստիկանը մայթին կանգնած քաղաքացուն հրամայում էր դուրս գալ փողոցից։
Մաքսային միության հակառակորդները տեղի չէին տալիս։ Առանց ոստիկանական համազգեստի իրադարձությունների վայր եկած Արաբկիրի ոստիկանապետն անցավ հրահանգներին։ «Բոլորին անցնում են դիմացի մայթ»,-բղավում էին ոստիկանները։ «Սերժիկ հեռացիր»,-հակադարձում էին ակտիվիստները։

Այնուհետեւ ոստիկաններն սկսեցին փողոցի հենց մեջտեղում նստած մարդկանց բերման ենթարկել։ Իսկ այդ պահին նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն ստորագրում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հրամանագիրը։