Ուղիղ. Սիրիան ներքին և արտաքին սպառնալիքների տակ
Սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում` «Աշխարհաքաղաքական նոր ճգնաժամ. Սիրիան ներքին և արտաքին սպառնալիքների տակ» թեմայով:
Քննարկման բանախոսներն են Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, իրանագետ Սևակ Սարուխանյանը և «Սիվիլնեթի» լրագրող Հարութ Էքմանյանը:
Սիրիայի հարցում միջազգային ճգնաժամն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել բնակչության նկատմամբ:
ՄԱԿ-ի փորձագետներն աշխատանքներ կատարեցին այն վայրում, որտեղ ենթադրաբար կիրառվել է քիմիական զենքը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ հնարավոր չէ խուսափել Սիրիայում միջամտությունից: Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ դեռևս չի կայացրել Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու որոշում և խնդիրը քննարկում է Կոնգրեսի հետ: