A
A
Ուսանողների պոտենցիալը տեղին չի օգտագործվում (տեսանյութ)
Երբ վերանա կրթական համակարգի և բիզնես ոլորտի միջև եղող անջրպետը, ուսանողները աշխատանք կունենան։ Որպես առաջին քայլ այս օղակները միացնելու իրականացվել է «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանման» ծրագիրը։
-Մենք փորձում ենք այդ ճեղքվածքը ինչ-որ գործիքների միջոցով հարթել՝ ուսանողներին վերապատրաստելու, որոշակի դասընթացներ անցկացնելու միջոցով, - նշեց «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը։
Ծրագրի նախնական արդյունքները ցույց են տվել, որ ուսանողները մեծ պոտենցիալ ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։