A
A
Երբ զայրանում է Գորիկ Հակոբյանը (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից առաջ պաշտոնյաները հասցրեցին արժանանալ լրագրողների ու բողոքող քաղաքացիների ուշադրությանը։ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ժամանակ չուներ Մաքսային միությանը միանալու որոշման մասին խոսելու, բայց դեմ չէր լուսանկարվելու:
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը անսպասելիորեն կոպտեց բողոքող քաղաքացիներից մեկին, երբ վերջինս կառավարության հասցեին վիրավորանք հնչեցրեց։
Մինչ կառավարության ներսում քննարկվում էր հերթական օրակարգը, դրսում հավաքվել էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ` իրենց հետ բերելով սեփական խնդիրները: Բողոքող քաղաքացիներն, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության ներկայացուցիչների ուշադրությանը չարժանացան։
Մանրամասները` տեսանյութում: