Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաժան ծեծի են ենթարկվել (տեսանյութ)

Հասարակություն
7ca9bf9dfc8c957faed07c1dd60fe621

«Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին բակում դաժան ծեծի են ենթարկել: Ըստ նախնական տեղեկությունների Սուրեն Սաղաթելյանը ստացել է շատ լուրջ գլխի վնասվածքներ:

Կան կասկածներ, որ ծեծի պատճառը երեկվա ցույցն էր Նախագահական նստավայրի մոտ: Այժմ երկուսն էլ գտնվում են 1-ին հիվանդանոցում»-այս մասին հաղորդում են քաղաքացիական ակտիվիստները։

Նշենք, որ վերջիններս միջազգային հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներ են:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե՝ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ պատճառաբանությամբ է եղել միջադեպը, այս պահին հիվանդանոցում գտնվող պատմաբան Հայկակ Արշամյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իր տան բակում, երբ կայանում էր մեքենան:«Վեց հոգով հարձակվեցին, թե «էս ախպա՞ր եք արա» ու սկսեցին խփել»,-ասաց նա:

Այժմ Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը հիվանդանոցում են, դիմել են ոստիկանություն: Ըստ պարոն Արշամյանի՝ ծեծողներին վստահաբար չեն ճանաչում՝ «վեց եզ էին», սակայն համոզված է, որ ծեծի պատճառը այս օրերին իրենց ակտիվությունն է՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի միանալուն արվող ակցիաներում, մասնավորապես՝ երեկ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց անցկացվող ցույցի մասնակցությունը: «Սուրենի մոտ կարծես գլխի վնասվածքներ են, իմ այտն է ներսից պատռված»,-ասաց Հայկակ Արշամյանը: