Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում Մեդիա կենտրոնից

Հասարակություն
bcf965fb49ab2ed9852d1caeb69dae2e

 

Սեպտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի մամուլի ասուլիս` «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը և դրա հետևանքները» թեմայով:

Մամուլի ասուլիսի բանախոսն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանը:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

Այս հայտարարությունը խիստը դժգոհություն առաջացրեց Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներում, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունում: Մաքսային միությանը միանալուն դեմ արտահայտվողները վստահ են, որ միությունը լինելու է երկրորդ ԽՍՀՄ, և իրական սպառնալիք է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը:

Եվրամիությունը նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը իր հերթին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Հայաստանն արգելափակեց Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը ստորագրելու իր հնարավորությունը, քանի որ Մաքսային միության և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրի համակարգերն անհամատեղելի են:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ նշել է, որ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգում:

 

Սեպտեմբերի 6-ին` ժամը 13:30-ին, «Մեդիա կենտրոնում» «Մանդատ» ՀԿ-ն կներկայացնի Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

Քննարկմանը կմասնակցեն «Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի փորձագետներ Գոռ Աբրահամյանը, Ավետիք Իշխանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Քննարկմանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետևյալ ներկայացուցիչները. Հովհաննես Սահակյան (ՀՀԿ), Տիգրան Ուրիխանյան (ԲՀԿ) և Արծվիկ Մինասյան (ՀՅԴ):

Զեկույցում ամփոփվել են երրորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի գործունեության ընդհանուր միտումներն ու ցուցանիշները, ներկայացվել են ԱԺ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների, ակտիվության մասին տվյալներ: Անդրադարձ է արվել ԱԺ վերահսկողական գործառույթներին. ամփոփվել է 5-րդ գումարման Ազգային ժողովում իր գործունեությունը սկսած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքը:

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագիրն իրականացրել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և www.parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: