Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել (տեսանյութ)

Պաշտոնական
0a556840bbc3daeb6840ef60a07d417c

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական և բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև Տնտեսական և բնապահպանական հարցերի և Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:

Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:

Նիստում ելույթ ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: