Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ արդեն նոր համազգեստով (տեսանյութ)

Պաշտոնական
58f3ee99d63376a33d0bed33340f001c

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձևավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլև ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն:

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ տրվեցին գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: