Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք Եվրոպային ծախելու ապրանք չունենք

Տնտեսություն
e1f066f00971228eeaa3e17d13cd476b

Գործարար պատգամավորները մեկ մարդու պես ողջունում են Մաքսային միության երկրների շուկան՝ Հայաստանը Եվրոպային ծախելու ապրանք չունի

«Մենակ Հայաստանը չի, եվրոպական ցանկացած խանութ մտեք, արեւելաեվրոպական ոչ մի ապրանք էլ չեք գտնի»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը։
Նա նկատում է, որ մեր ապրանքներն իրենց որակով չեն կարող դիմանալ եվրոպական շուկայի մրցակցությանը, իսկ ռուսական շուկայում կդիմանան. «Պեռնո Ռիկարը՝ մեր կանյակի սեփականատերը ֆրանսիական ընկերություն ա, եւ կարող եք ինքներդ ստուգել, եվրոպական ոչ մի խանութում ցավոք սրտի մեր կանյակը էս 20 տարում չկա»։

ԲՀԿ-ական Արագած Ախոյանը փառք է տալիս Աստծուն, որ հայկական ապրանքների համար կա ռուսական շուկան։ «Իմ ընտանիքին պատկանող բիզնեսը շինարարական բիզնեսն է, իսկ ամենամեծ շուկան էլի Ռուսաստանն է այսօր»,-երկրի շահը պարզաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը։
Նահապետ Գեւորգյանը նույնպես ռուսական շուկայի կողմնակից է, ինքն էլ իր բառերով բիզնես-կազմակերպիչ է եւ լսել չի ուզում Եվրոպայի մասին. «Դե դա արդեն պատկան մարմինների հետ դու քու եվրոպական հարցերը կարգավորի»։

Գործարար Ալեքսան Պետրոսյանը մանրամասնում է՝ Եվրոպայում մեր ապրանքները երբեք էլ եվրոպացին չի գնել, այլ այնտեղ ապրող ռուսը։ «Եվրոպա գնում ա գինի, կոնյակ, գյուղմթերքներ, բանջարեղեն, թարմ բանջարեղեն, 99 տոկոսը վաճառվում ա էն խանութներում, որոնք պատկանում ա ռուսին»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը։

Հանրապետական պատգամավորը դա բացատրում է եվրոպական շուկա մտնելու ծախսերով՝ մենք եվրոպական մի սուպերմարկետում կրպակ ունենալու հնարավորություն անգամ չունենք. «Մի ապրանքի տեղը, ապրանք կա, որ դու ուզում ես դնես եվրոպական սուպերմարկետում, արժե 400 հազար դրամ»։Այնուամենայնիվ, ռուսական շուկայի հմայքն, ըստ պատգամավորի, այն է, որ ռուսների հետ հնարավոր է պայմանավորվել բանավոր, եվրոպացիներն աշխատում են պայմանագրերով եւ պատժամիջոցներով։