Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսակյան 3-ի հարցը վերջապես քննարկվում է

Պաշտոնական
94c337596a379d17d7c710311340709b


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ:

Քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ նախորդ շաբաթ կատարած այցի շրջանակում, տեղում ծանոթանալով ընդհանուր շենքային պայմաններին, իրավիճակը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաքի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդրի կարգավորման շրջանակում որոշակի լուծում տալ նաև Սիսակյան 3 շենքի բնակիչների բնակարանային խնդրին: Մասնավորապես նշվել է, որ գործընթացը իրականացվելու է փուլային լուծման եղանակով:

Հանդիպման շրջանակում բնակիչները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկներն ու դիրքորոշումները: