Ամերիկացի համանախագահն Արցախում է
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահ Ուորլիքին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը` հավելելով, որ գնալով այն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը` այս համատեքստում կոչ անելով համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հարցին:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ