Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ է անում գյուղնախարարությունը»

Տնտեսություն
2013ceb41f34c7b59f6e966c962eb19c

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Խաչատրյանը կարծիք էր հայտնել, որ Ֆերմերային կոոպերատիվների ստեղծումը ոչ թե վերադարձ է կոլխոզային տնտեսությունների, այլ նպաստելու է հատկապես անասնապահության զարգացմանը:

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանի համար անհասկանալի է, թե ինչ է անում այսօր նախարարությունը; Նա չի հասկանում, թե ինչու է պետությունը ֆինանսները միայն մեկ ուղղությամբ ծախսում;

«Չստացվի ստալինյան, կներեք արտահայտությանս համար, դայոշ կոոպերացիու, որով գումար է հատկացված, ու այդ ծրագիրն ամեն կերպ կատարվի...Ոչ թե պետությունը պետք է գյուղացուն դրդի կոոպերատիվներ ստեղծելուն, այլ գյուղացիները ինքնակամ պետք է համախմբվեն»,- հիշեցնում է պարոն Բերբերյանը;

Ըստ նրա՝ «Խոշոր ֆերմերը բնականաբար չի մասնակցի այդ ծրագրին, մանրերը կփորձեն մասնակցել, իսկ թե ինչ արդյունք կլինի, ժամանակը ցույց կտա: Կարծում եմ` էֆեկտիվություն, գնահատական, այնքան էլ բարձր չի լինի»: