Կարմիր գծերի գինը (տեսանյութ)
Վճարովի ավտոկայանատեղիներում աշխատող հսկիչները վստահեցնում են, որ իրենց բացակայության պարագայում վարորդների համար բազմաթիվ խնդիրներ կառաջանան:
Ավելի փորձառու վարորդներից ոմանք դեռ չեն հարմարվել վճարովի ավտոկայանատեղիների համակարգին:
Կան վարորդներ, որոնք ողջունում են վճարովի համակարգի ներդրումը: Ասում են՝ ազատվել են բազմաթիվ հոգսերից:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ վճարովի ավտոկայանատեղիների համակարգը դրական գործընթաց է, սակայն անգրագետ ձևով է իրականացվում:
Ի դեպ, նշենք, որ քաղաքի վճարովի ավտոկայանատեղիների շրջակայքից բացակայում էին քաղաքացիներին իրազեկող ցուցանակները: Գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր մեկ ժամվա համար վարորդը պետք է վճարի 100 դրամ, մեկ օրվա համար` 500 դրամ: Վարորդը կարող է միանգամից մեկ շաբաթվա, ամսվա կամ տարվա համար վճարել և իր մեքենան կայանել, որտեղ կարմիր գծանշան կա՝ առանց ժամային սահմանափակման:
Մանրամասները` տեսանյութում: