Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը Մոսկվայում է

Պաշտոնական
17b77217977701ee44c3da7ab2d86e94

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ ներկա է գտնվել Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարեւոր է համարել հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյուններից` հավելելով, որ այն խորհրդանշում է նաեւ մեր ժողովրդի միասնությունը եւ պատմական հայրենիքի հետ անսասան կապը: