ԵՊՀ-ն էլ կզեղչի վարձերը
ԿԳ նախարարը շրջաբերական էր իջեցրել բուհերի ռեկտորներին՝ կարկուտից տուժած համայնքների առաջին կուրսի ուսանողներին ուսման վարձավճարի զեղչերից օգտվելու հնարավորություն ընձեռելու մասին:
Ընդ որում՝ զեղչը վերաբերում է Արմավիրի մարզի առավել տուժած 22 համայնքների (Արմավիր, Ալաշկերտ, Արեւիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ) ուսանողներին: Չնայած սրան, մամուլում դժգոհություններ կային, թե ԵՊՀ-ն շրջանցում է նախարարի շրջաբերականը:
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այս առիթով Aravot.am-ին փոխանցել է խնդրի վերաբերյալ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի տեսակետը: «Կարկտահարված շրջանների բոլոր այն ուսանողների համար, ովքեր դիմում են համապատասխան կարգով, ԵՊՀ-ն որոշակի զիջումների եւ զեղչերի համակարգ է կիրառում եւ ընդառաջում է»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ