Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն մեկ միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

Պաշտոնական
25edfbc8868c97ed51da2220de5cc06d

Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին.
ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին:

Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հասաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: