«Տ. Առաքելյանն ազատ կարձակվի» (տեսանյութ)
Տիգրան Առաքելյանը ազատ է արձակվելու՝ համոզված են ՀԱԿ անդամները, որոնք այսօր հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Սակայն նրանք ցանկանում են, որ Տիգրանի նկատմամբ արդարությունը վերականգնի դատարանը։
«Տիգրանը լինելու է ազատության մեջ, խնդիր չկա, այսօր կամ վաղը ինքը լինելու ա ազատության մեջ, բայց տիկին Եվան` կամակատար դատավորը և ես իրա հրամանատարները կմնան խարանի մեջ»,- ասում է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Օրերս Վերաքննիչ դատարանի կողմից Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին հերթական միջնորդության մերժումը ՀԱԿ անդամները համարում մեր հասարակությանն ուղղված ապտակ։ Ապտակ այն հեղինակավոր մարդկանց, որոնք իրենց ստորագրությամբ երաշխավորում էին, որ Տիգրանն ազատության մեջ լինելով՝ չի խոչընդոտի դատավարությանը։
«Այսինքն՝ 1000-ավոր մարդիկ հասկանում են, որ իրենց երաշխավորագիրը ոչ մի բան չարժի: 1000-ավոր մարդիկ ավելի շատ ատելությամբ են լցվում Սերժ Սարգսյանի և իր կամակատար դատավորների վրա»,- շարունակում է Վլ. Կարապետյանը։
ՀԱԿ ակտիվիստները իրենց գործունեության ընթացքում համոզվել են՝ Սերժ Սարգսյանին ամենեւին չի հետաքրքրում մեր հասարակության կարծիքը;
ՀԱԿ-ը ոչ միայն պահանջում է ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, այլեւ պատժել բոլոր այն ոստիկաններին, որոնք ուժ են կիրառել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ։
«Ունենք փաստեր, հանդես ենք գալու պաշտպանական ճառերով, որոնք ուղղակի կփոշիացնեն այս քրեական գործը, իսկ եթե Վերաքննիչ դատարանը կայացնի նույն որոշումը` ես կարծում եմ, որ տեղին կլինի խոսել ավելի լայնածավալ և վճռական գործողություններից»,- ասում է ակտիվիստ Սարգիս Գևորգյանը։
ՀԱԿ ակտիվիստներին հավատ չեն ներշնչում շրջանառվող լուրերը, թե անկախության տոնի առիթով ՍերԺ Սարգսյանը համաներում կտարածի նաեւ Տիգրան Առաքելյանի նկատմամբ. «Եթե անգամ ասել է Սերժ Սարգսյանը նման բան , պետք չէ դա ընդունել որպես իրականություն, քանի որ Մաքսային միության իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ասած ցանկացած խոսք կարող ա մեկ օր հետո, մի ժամ հետո անցնել հետին պլան ու նա հադես գա մեկ այլ, լրիվ ուրիշ հայտարարությամբ»: