Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշակերտները կուսումնասիրեն ՀՀ-ԵՄ կապերը

Հասարակություն
02502fee4069979b5ee9d58ecd5cb071

Վարդենիկի ավագ դպրոցում մեկնարկել է Վարդենիկ - ԵՄ դասընթացը Հայաստանի ավագ դպրոցների համար։

Դասընթացը մշակվել է ԵՄ կենտրոնի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ երիտասարդների շրջանում բարձրացնելու ԵՄ - Հայաստան համագործակցության մասին գիտելիքների մակարդակը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նշել է, որ դասընթացը մշակվել է այնպես, որ լինի գրավիչ և ուշագրավ: 

ԵՄ դասընթացն օգտագործում է ծրագրերի վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Այն բաղկացած է 12 թեմատիկ դասերից, որոնք ինտեգրվելու են արդեն առկա պատմության, աշխարհագրության, հասարակագիտության և օտար լեզուների դասընթացներում: Բացի այդ, կլինեն 15 ուսումնական միջոցառումներ, որտեղ ուսանողները պետք է աշխատեն ինքնուրույն:
Ըստ Կրթության և գիտության նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Արկադի Պապոյանի, նախարարությունը կարևորում է Հայաստանում ԵՄ կենտրոնի հետ համագործակցությունը ՝ ավագ դպրոցների համար ԵՄ դասընթացի շրջանակներում:

«Այս դասընթացն աշակերտներին հնարավորություն է տալիս աշակերտներին խորացնելու իրենց գիտելիքները ԵՄ - Հայաստան համագործակցության վերաբերյալ,- ասում է Պապոյանը: -Հուսով ենք, որ այս ծրագիրը հաջողություն կունենա, և մենք կկարողանանք տարածել դասընթացը նաև Հայաստանի մյուս դպրոցներում՝ փորձնական փուլից հետո»:
2013/2014 ուսումնական տարում դասընթացը կանցկացվի 12 փորձնական ավագ դպրոցներում, որոնցից չորսը Երևանում և ութը՝ մարզերում. Վարդենիկ (Գեղարքունիք), Աշտարակ (Արագածոտն), Վաղարշապատ (Արմավիր), Վանաձոր (Լոռի), Հրազդան (Կոտայք), Իջևան (Տավուշ), Դիլիջան (Տավուշ) և Ախուրյան (Շիրակ):