ՀՀ Անկախության տոնը՝ Սան Պաուլոյում
Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյի «Սոֆիզա» բանկի մեծ սրահում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցել են Բրազիլիայի դաշնային եւ նահանգային խորհրդարանների անդամներ, քաղաքապետարանի, դիվանագիտական մարմնի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Պատվո գլխավոր հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, Միջազգային ցուցահանդեսների բյուրոյի պատվիրակ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, լրագրողներ:
Գեղարվեստական բաժնում հայկական պարարվեստը ներկայացրել է Տիրուհի Բուրմայանի հովանավորությամբ վերջերս ստեղծված բրազիլական «Էրեբունի» պարային խումբը, ցուցադրվեց Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալկմինի կողմից միջոցառմանը հատուկ տրամադրված լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ` Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ:
Նույնպիսի միջոցառում եղել է նաեւ Լոնդոնում։