Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Պաշտոնական
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության 7դեպքից` 5-ը, իսկ շորթման 1 դեպքը բացահայտվել է:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: